Չնայած Հայաստանի ճգնաժամային իրավիճակին՝ մայրաքաղաքում արդեն մեկնարկել է ամանորյա տրամադրությունը: ArmLur.am-ը տեսախցիկը ֆիքսել է գլխավոր տոնածառի տեղադրման նախապատրաստական աշխատանքները:
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում կտեղադրվի սովորականից ավելի վաղ։ Տեղեկությունը հայտնում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ որոշումն ուղղակի չի ընդունվել։ Մի կողմից քաղաքային իշխանություններն իրականացնելու են մեծամասշտաբ ամանորյա լուսավորության նախագիծը, մյուս կողմից` Երևանում անցկացվելու է 2022 թվականի Մանկական Եվրատեսիլը։
«Այս կապակցությամբ մեր քաղաքը բազմաթիվ հյուրեր է ընդունելու՝ Ամանորին ընդառաջ կենտրոնական տոնածառի մոնտաժման աշխատանքները կսկսվեն սովորականից ավելի վաղ»,– ասված է հաղորդագրությունում։
Ավանդույթի համաձայն` տոնածառը Հանրապետության հրապարակում տեղադրվում է դեկտեմբերի 20-ից հետո։ Տոնածառերը տեղադրվում են նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ հոբելյանական մրցույթը տեղի կունենա Երևանում 2022 թվականի դեկտեմբերի 11-ին։
Լիդա Եղիազարյան