
Հնդկաստանը նոյեմբերի 2-ին կատարել Է AD-1 հրթիռի հաջող փորձարկումներ, որը մշակվել Է երկրի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման աշխատանքների երկրորդ փուլի շրջանակներում: Ինչպես նոյեմբերի 3-ին հայտնում Է ANI գործակալությունը, վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը, հրթիռի արձակումը կատարվել Է Աբդուլ Քալամ կղզուց՝ Օդիշայի արեւելյան նահանգի ափերի մոտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
AD-1-ը մեծ հեռահարության երկաստիճան, պինդվառելիքային կալանիչ հրթիռ Է, որը նախատեսված Է հավանական թշնամու բալիստիկ հրթիռների, ինչպես նաեւ ինքնաթիռների արտամթնոլորտային եւ ներմթնոլոտային կալանման համար: Հնդկաստանն ստեղծում Է ՀՕՊ-ի երկԷշելոն համակարգ՝ հրթիռային հարձակումից խոշոր քաղաքների պաշտպանության համար, որն ունակ կլինի ոչնչացնելու մինչեւ 5 հազար կիլոմետր հեռահարությամբ բալիստիկ հրթիռներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: