Հոգնել եմ բոլորից. ուր է կորել Հովհաննես Ազոյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Հովհաննես Ազոյանը, ով մշտապես հայտնվում է սկանդալների կիզակետում, վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ: ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել դերասանի հետ պարզելու համար, թե ինչ զբաղվածություն ունի այս պահին եւ ինչ գործունեություն է ծավալում:

Սակայն վերջինս մեր հարցադրումներին ի պատասխան ասաց. «Այս պահին հարցազրույց չեմ տալիս, հանգստանում եմ, հոգնել եմ բոլորից, ինձանից պատասխան չեք կարող ակնկալել»,-կարճ, բայց ժպիտով նշեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Հովհաննես Ազոյանը, ակտիվորեն մասնակցել է 2018 թ. Հեղափոխությանը, ավելին  մշտապես աչքի է ընկել  քաղաքական դիրքորոշումներով եւ հայտարարություններով:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս