Coca-Cola-ն կփոխի իր դիզայնը եվ սպիտակ արջերի մասին ֆիլմ կնկարահանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Coca-Cola Company ընկերությունը նոյեմբերին կփոխի իր թիթեղյա տարաների գույնը` Արկտիկայի սպիտակ արջերի տեսակի պահպանման վրա ուշադրություն հրավիրելու համար: Այժմ Coca-Cola-ի տարաները կդառնան ձյունաճերմակ, իսկ դրա ստորին մասում պատկերված կլինեն արծաթագույն եւ սպիտակ արջեր: Տարայի վրա միակ կարմիր պատկերը կմնա ընկերության լոգոն: Ընդհանուր առմամբ, կթողարկվի 1.4 մլրդ տարա: Նոր դիզայնով գազավորված ըմպելիքները կարելի է ձեռք բերել արդեն նոյեմբերից: Ընկերությունը հույս ունի, որ նոր դիզայնով կարող է մարդկանց ուշադրությունը հրավիրել սպիտակ արջերի տեսակի պահպանման խնդրի վրա: Այդ նպատակով Coca-Cola Company-ն WWF-ին կնվիրաբերի է 2 մլն դոլար: Եվս 1 մլն դոլար ընկերությունը նախատեսում է ստանալ իր սպառողների օգնությամբ, որոնց առաջարկում է տարայի կոդը 1 դոլար արժողությամբ կարճ հաղորդագրություն ուղարկել:Բացի տարաների ռեդիզայնից՝ Coca-Cola-ն եւ WWF-ն պատրաստվում են Warner Bros. և IMAX Corporation կինոընկերությունների հետ համատեղ նկարահանել “Դեպի Արկտիկա” 3D ֆիլմը, որը վարձույթում կհայտնվի 2012-ին:




Լրահոս