
Այս տարի Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառը կտեղադրվի սովորականից ավելի վաղ, պատճառը Երևանում անցկացվելիք 2022 թվականի Մանկական Եվրատեսիլն է։
Նշենք, որ ավանդույթի համաձայն` տոնածառը Հանրապետության հրապարակում տեղադրվում է դեկտեմբերի 20-ից հետո։
Այս առնչությամբ ArmLur.am-ը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում, պարզելու թե նրանք ինչպես են վերաբերվում նոր որոշմանը:
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ հոբելյանական մրցույթը տեղի կունենա Երևանում 2022 թվականի դեկտեմբերի 11-ին։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան