
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների 3-րդ նիստը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն:
«Ուրախ եմ Բրյուսելում ողջունել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովներին՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, իրենց 3-րդ նիստի շրջանակում։ Եվրամիությունը կողմերին կոչ է անում քայլեր ձեռնարկել տեղում անվտանգության բարձրացման և սահմանների սահմանազատման գործում առաջընթացի հասնելու նպատակով»,- գրել է նա: