Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր պայմանագրեր չպետք է ստորագրի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի հետ հումանիտար հարցերը չեն լուծվել: «Անգամ պատերազմների ժամանակ են հրադադարներ հայտարարվում, որ հակամարտող կողմերը կարողանան դիակների փոխանակում իրականցնել, բայց, փաստացի, սեպտեմբերի 13-ից մոտ երկու ամիս անց մենք դեռ անթաղ դիակներ ունենք»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց Թովմասյանը:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան