Նենսի Փելոսիի ամուսնու վրա հարձակված կանադացին պարզվել է, որ անօրինական ներգաղթյալ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի քաղաքացի Դեյվիդ Դեպապը, ով հարձակվել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու վրա, անօրինական կերպով է գտնվում ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ներքին անվտանգության նախարարության հայտարարությունը։

Ավելի վաղ 42-ամյա հարձակվողին մեղադրանք էր առաջադրվել ամերիկացի պաշտոնյայի ընտանիքի անդամի վրա հարձակվելու և առևանգման փորձի համար։ Դեպապին սպառնում է մինչև 50 տարվա ազատազրկում, սակայն, ըստ The Washington Post-ի, քրեական գործի ավարտից հետո նա կարող է արտաքսվել։

Հիշեցնենք, որ ծնունդով կանադացին հոկտեմբերի 28-ին ներխուժել էր Սան Ֆրանցիսկոյում գտնվող Փելոսիի տուն: Ոստիկանության տվյալներով՝ նա մուրճով հարվածել էր խոսնակի 82-ամյա ամուսնուն։ Փոլ Փելոսիի մոտ գանգի կոտրվածք և ձեռքի ծանր վնասվածքներ են ախտորոշվել։ Ըստ բժիշկների՝ այժմ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։




Լրահոս