Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարել է Կանանց Ազգերի լիգայի ստեղծման մասին, որի եզրափակիչ փուլը կլինի Օլիմպիական խաղերի նախընտրական փուլ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
ՈւԵՖԱ-ն հրապարակել է կանանց մրցաշարերի նոր համակարգը։ Նոր ձևաչափն առաջին անգամ կկիրառվի ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնությունից առաջ:
Ինչպես տղամարդկանց ֆուտբոլի Ազգերի Լիգայում, այնպես էլ այս մրցաշարում ուժեղագույն դիվիզիոնի չորս խմբերի հաղթողները դուրս կգան մրցաշարի եզրափակիչ փուլ: 2024 թվականին կիսաեզրափակիչ խաղերի արդյունքներով կորոշվի երկու թիմ, որոնք Ֆրանսիայի հետ միասին կմասնակցեն Oլիմպիական խաղերին։ Եթե Ֆրանսիան դուրս գա եզրափակիչ, ապա երրորդ տեղը զբաղեցրած թիմը Օլիմպիական խաղերի ուղեգիր կստանա:
Եվրոպական որակավորումը կմեկնարկի 2024 թվականի գարնանը՝ Ազգերի լիգայի ավարտից հետո և բաղկացած կլինի երկու փուլից։ Առաջին փուլն անցկացվելու է նույն ձևաչափով, ինչ Ազգերի լիգան։
Մրցումների այս փուլի վերջնական նպատակը թիմի համար Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելն է և հաջորդ ցիկլում լիգայի համակարգում հնարավորինս բարձր տեղ գրավելը։ Կախված խմբում զբաղեցրած տեղից՝ թիմերը կա՛մ կմնան իրենց դիվիզիոնում, կա՛մ ավտոմատ կերպով կբարձրանան բարձր լիգա կամ կնահանջեն ցածր լիգա:
Եվրոպական որակավորման արդյունքներով՝ A լիգայի լավագույն ութ թիմերը կստանան ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2025-ի ուղիղ ուղեգիր։ Մնացած տեղերը կխաղարկվեն Եվրոպայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի փուլերում։