
Գերմանիայի քաղաքացիները պետք է հնարավորինս շուտ լքեն Իրանը։ Այս մասին ասվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի տարածած հաղորդագրությունում։
«Այսօր ևեթ մեկնելն անհրաժեշտ է՝ հաշվի առնելով փոփոխվող իրավիճակը և Գերմանիայի քաղաքացիների պաշտպանությունը, ովքեր դեռ երկրում են», – ասել են նախարարությունից։
Բողոքի ցույցերի պատճառով Իրանում իրավիճակն անվտանգ չէ. Գերմանիայի ԱԳՆ- ն զգուշացնում է և գերմանացիներին կոչ է անում լքել երկիրը։
ԱԳՆ-ի տվյալներով՝ երկրում բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել։ Առաջին հերթին վտանգի տակ են Գերմանիայի այն քաղաքացիները, ովքեր ունեն նաև Իրանի քաղաքացիություն։ Իրանում գտնվողներին խորհուրդ է տրվել լինել շատ զգույշ և խուսափել զանգվածային ցույցերից և ամբոխներից։