ՌԴ-ն և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «107-ը 107-ի դիմաց» ձևաչափով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական բանակի ավելի քան 100 մարտիկ վերադարձել են ուկրաինական գերությունից: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Նոյեմբերի 3-ին, բանակցային գործընթացի արդյունքում, Կիևի վարչակազմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 107 ռուսաստանցի զինծառայող, որոնք գերության մեջ հայտնվել էին մահացու վտանգի տակ», – հայտնել են գերատեսչությունից։

Ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով բոլոր ազատ արձակվածները կտեղափոխվեն Մոսկվա՝ բուժման և վերականգնման նպատակով։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժհոգեբանական օգնություն, հավելել են ՌԴ ՊՆ-ից։

Ավելի վաղ Ուկրաինայի հետ գերիների հերթական փոխանակման մասին հայտնել էր Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը։ Նա պարզաբանել էր, որ փոխանակումը տեղի կունենա «107-ը 107-ի դիմաց» ձևաչափով։ Ազատ արձակվածներից 65-ը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից են։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների վերջին լայնամասշտաբ փոխանակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին։ Այդ ժամանակ ՌԴ էր վերադարձվել 50 մարդ։




Լրահոս