ՔՊ-ականներին չի հետաքրքրում՝ պետական որ կառույցն ինչքան փող է ծախսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին խորհրդարանում շարունակվում է 2023 թվականի բյուջեի քննարկումը։ Կառավարական կաբինետի ու պետական բյուջեից սնվող պետական բոլոր կառույցների ներկայացուցիչները հերթով գալիս ու խորհրդարանում ներկայացնում են, թե եկող տարվա համար ինչքան գումար են ուզում պետբյուջեից։ Այնուհետ սկսում հիմնավորել՝ դա ինչի՞ վրա են ծախսելու, ի՞նչ են անելու այդ գումարներով և այլն։

Խորհրդարանական ընդդիմությունը, ԱԺ լիագումար նիստերի նման, բյուջեի քննարկումները բոյկոտել ու չի մասնակցում դրանց, ԱԺ մեծամասնությունն առանց նախապես հայտարարված բոյկոտի է, կարելի ասել, «բոյկոտել» այն։ Բացառությամբ չորեքշաբթի օրվա, երբ խորհրդարան էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մյուս բոլոր օրերին Ազգային ժողովի 334 սրահում, որտեղ որ անցկացվում են քննարկումները, մատների վրա հաշված պատգամավորներ են եղել։ Դահլիճում ներկա պատգամավորների թիվն այս օրերին 6-ը չի գերազանցել, այնինչ «Քաղաքացիական պայմանագիրն» ԱԺ-ում 71 պատգամավոր ունի։ Կիսադատարակ դահլիճը որոշ չափով մարդաշատ է երևում շնորհիվ տեղից աշխատող լրագրողների ու ԱԺ հանձնաժողովների փարձագետ-աշխատակիցների։

Սա, թերևս, այն բանի վկայումն է, որ իշխանությանն ու պատգամավորներին չի հետաքրքրում, թե պետական գերատեսչություններից որ մեկն ինչի համար պետբյուջեից գումար ուզում։ ՔՊ-ականները խորհրդարան կազմ-պատրաստ ներկայանում են միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը տարածքում է, ու ամեն մեկն իր հերթին գերազանցիկ աշակերտի տպավորություն պետք է ստեղծելու խնդիր ունի։

Սևակ Վարդումյան




Լրահոս