Armenian text to speach

Սակագնային քվոտա կկիրառվի տաբակ պարունակող ծխախոտի եւ պանիրների նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է 2023 թվականի ընթացքում սակագնային քվոտա կիրառել Սերբիայից ՀՀ տարածք ներմուծվող սերբիական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ։ Խոսքը սպիրտային թրմօղիների մասին է, որոնք ստացվում են խաղողի գինու թորման կամ խաղողի մզման արդյունքում։

Բացի այս, սակագնային քվոտա կկիրառվի նաեւ տաբակ պարունակող ծխախոտի եւ պանիրների նկատմամբ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաջորդ տարվա ընթացքում սերբիական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Սերբիայից թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում։
Իսկ սերբիական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմինը էկոնոմիկայի նախարարությունն է։

Ս․ Հ․




Լրահոս