Հանրահավաքի օրը իշխանությունը ծառատունկ է անում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.Նոյեմբերի 5-ին՝ ընդդիմության պլանավորած հանրահավաքի օրը, իշխանությունները որոշել են համապետական ծառատունկ իրականացնել։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը մի շարք գերատեսչությունների ղեկավարներին գրություն է ուղարկել՝ առաջարկելով ապահովել իրենց աշխատակիցների մասնակցությունը։ Համապետական ծառատունկը կկայանա Ջերմուկի անտառպետությունում (3 հա), «Արագածոտնի անտառտնտեսություն» (1 հա), «Արծվաբերդի անտառտնտեսություն» (4 hա), «Թումանյանի անտառտնտեսություն» (2.5 հա), «Սիսիանի անտառտնտեսություն» (10 հա)։ մասնաճյուղերում։ Գրությունն ուղարկվել է բոլոր նախարարություններին, քաղաքաշինության կոմիտեին, տեսչական մարմիններին, վարչապետի աշխատակազմին։

Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ հավատացրին, որ ծառատունկն ավելի վաղ է որոշված եղել, քան հանրահավաքը, սակայն մենք ընդդիմադիրներից տեղեկացանք, որ նոյեմբերի 5-ի ակցիայի որոշումը կայացվել է մոտ 10 օր առաջ, եւ իշխանությունը, վստահաբար, տեղեկատվություն է ունեցել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս