
Կոռուպցիան եւ կաշառակերությունը մերժող հեղափոխական իշխանությունների ներկայացուցիչների մեծ մասը, որ նախկինում ոչ մի սեփականություն չի ունեցել, ավտոմեքենաների եւ տների սեփականատերեր են դարձել: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ կան, որ նախկինում 100 դրամով երթուղայիններով էին երթեւեկում, հիմա ավտոմեքենաներ են վարում:
Այս կարեւոր իրողությունը ինչո՞ւ է վրիպում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունից: Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ չի վրիպել ոչինչ իրենց ուշադրությունից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան