
Իսպանիայի Կոնգրեսը նոյեմբերի 3-ին կայացած լիագումար նիստի ընթացքում 174 դեմ, 132 կողմ և 35 ձեռնպահ ձայներով չի վավերացրել 2021 թ. դեկտեմբերի 14-ին Իսպանիայի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիրը՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին։
Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից: