
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի ղեկավար Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆը հրաժարվել է մեկնել Ադրբեջան։ Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը։
Ադրբեջանական «Oxu.Az» լրատվականը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Իրանի խորհրդարանի նախագահը միակողմանիորեն չեղարկել է իր այցն Ադրբեջան՝ առանց այդ մասին «պատշաճ նախազգուշացնելու»։
Լրատվականը միևնույն ժամանակ տեղեկացնում է, Ղալիբաֆը առաջիկա օրերին կայցելի Հայաստան։
Ադրբեջանական լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանն այսպիսով «բացահայտում է իր տարածաշրջանային քաղաքականության էությունը»։