ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է ներդրումային քաղաքականության ռազմավարության նախագիծ եւ այն արդեն դրված է հանրային քննարկման՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
ArmLur.am-ը նախագծի հիմնավորումից տեղեկանում է, որ Հայաստանի Հանրապետությունը չունի պաշտոնապես ձևակերպված և հռչակված ներդրումային քաղաքականություն, որը պետք է միավորի ՀՀ կառավարության տեսլականը, նպատակները և դրանք իրագործող հստակ ծրագրային գործողությունները:
այաստանի Հանրապետության կառավարությունը նպատակ է դրել Համախառն կապիտալի կուտակում/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 25%-ի, իսկ ՕՈՒՆ զուտ ներհոսք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 6%-ի, մինչդեռ նշված թիրախներին հասնելու համապարփակ ռազմավարական մոտեցումները, կառուցակարգերը կամ գործիքակազմերը որևէ փաստաթղթով համակարգված ձևով ամրագրված չեն:
Հայաստանի Հանրապետությունը չունի պաշտոնապես ձևակերպված և հռչակված ներդրումային քաղաքականություն, որը պետք է միավորի ՀՀ կառավարության տեսլականը, նպատակները և դրանք իրագործող հստակ ծրագրային գործողությունները՝ համեմատելի երկրների հետ մրցակցելու և ՕՈՒՆ ներգրավման նախանշված մակարդակներին հասնելու համար:
Նախագծով ներդրումային միջավայրի հիմնախնդիրները ներկայացվում են ըստ 3 հիմնական ուղղությունների՝ ներդրումային քաղաքականություն, ներդրումային արտոնություններ և ինստիտուցիոնալ կառուցվածք:
Ն.Հ.