ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին հեռու մնալ ընդդիմության՝ նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք բողոքի ցույցից՝ նշելով, որ այն կարող է վերածվել առճակատման:
«Տեղական լրատվամիջոցները նշում են, որ 2022 թվականի նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակի մոտ ակնկալվում է ցույցեր, որոնք կսկսվեն մոտավորապես ժամը 15:00-ին, որին հնարավոր է հաջորդի երթ։ Ցույցերը կարող են անկանխատեսելի լինել, և մասնակիցները կարող են ցանկացած պահի փոխել ուղղությունը՝ ստեղծելով նոր երթևեկություն և շարժման խցանումներ: Նույնիսկ խաղաղ նախատեսված ցույցերը կարող են վերածվել առճակատման և, գուցե, դառնան բռնի»,- ասված է հայտարարության մեջ:
Դեսպանատունը նաև կոչ է արել իր քաղաքացիներին հետևել տեղական լրատվամիջոցները թարմացումներին: