Հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի և վիրավորների թիվը շարունակում է աճել։ Թուրքիայի կառավարությանը կից Արտակարգ իրավիճակների վարչության տարածած վերջին հաղորդագրության համաձայն՝ զոհերի թիվը հասել է 481-ի, իսկ վիրավորներինը՝ 1650-ի։
Աղետի գոտում շարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները։