Լուսանկարն արվել է Երեւանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Իսակովի պողոտայից Հաղթանակի կամուրջ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ Mazda 6 մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ղ., ծնված 1981թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրական սյանը։ Կա տուժած:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս է սահմանվում ոչ լրիվ աշխատաժամանակը:

Սաթենիկ Մարկոսյան (31 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է`

1) աշխատողի եւ գործատուի համաձայնությամբ,

2) աշխատողի պահանջով` կապված նրա առողջական վիճակի հետ, բժշկական եզրակացության հիման վրա,

3) հղի կնոջ եւ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով,

4) հաշմանդամություն ունեցող անձի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա,

5) ընտանիքի հիվանդ անդամի խնամքն իրականացնող աշխատողի պահանջով` բժշկական եզրակացության հիման վրա, սակայն ոչ ավելի, քան վեց ամիս ժամանակով, եւ յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան օրվա համար սահմանված աշխատաժամանակի կեսը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամենամյա արձակուրդի տեւողությունը սահմանելու, աշխատանքային ստաժը հաշվարկելու, ավելի բարձր պաշտոնի նշանակելու, որակավորումը բարձրացնելու, ինչպես նաեւ աշխատողի աշխատանքային այլ իրավունքներ իրականացնելու ժամանակ ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում կատարված աշխատանքը հիմք չէ սահմանափակումներ կիրառելու համար:

 

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Տնտեսական ընկերությունը ե՞րբ է համարվում  դուստր ընկերություն:

Արմեն Գրիգորյան (56 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տնտեսական ընկերությունը համարվում է դուստր, եթե այլ (հիմնական) տնտեսական ընկերակցություն կամ ընկերություն, նրա կանոնադրական կապիտալում իր գերակշռող մասնակցության ուժով կամ նրանց միջեւ կնքված պայմանագրին համապատասխան` հնարավորություն ունի կանխորոշել նման ընկերության որոշումները:

Հիմնական ընկերակցությունը կամ ընկերությունը, որը դուստր ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու իրավունք ունի, դուստր ընկերության հետ համապարտ պատասխանատվություն է կրում իր ցուցումների համաձայն կնքված գործարքների կատարման համար: Հիմնական ընկերակցությունը կամ ընկերությունը դուստր ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու իրավունք ունեցող է համարվում, եթե այդ իրավունքը նախատեսված է դուստր ընկերության հետ կնքված պայմանագրում:

Դուստր ընկերության մասնակիցները (բաժնետերերը) իրավունք ունեն հիմնական ընկերակցությունից կամ ընկերությունից պահանջել հատուցելու նրա մեղքով դուստր ընկերությանը պատճառված վնասները: Վնասները հիմնական ընկերակցության կամ ընկերության մեղքով պատճառված են համարվում, եթե դրանք վրա են հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերակցության կամ ընկերության պարտադիր ցուցումները կատարելու հետեւանքով:

ՀՀ քննչական կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիմնական ընկերակցության կամ ընկերության մեղքով դուստր ընկերության սնանկության դեպքում հիմնական ընկերակցությունը կամ ընկերությունը սուբսիդիար պատասխանատվություն է կրում նրա պարտքերի համար: Դուստր ընկերության սնանկությունը հիմնական ընկերակցության կամ ընկերության մեղքով առաջացած է համարվում, եթե այն վրա է հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերակցության կամ ընկերության պարտադիր ցուցումները կատարելու հետեւանքով:

 

 




Լրահոս