Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է Ռուբեն Վարդանյանի խորհրդական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում Առաքելյանը գրել է․

«Արցախյան պատերազմից հետո յուրաքանչյուր առիթ օգտագործել եմ Արցախի առջև ծառացած մարտահրավերների լուծման հարցում իմ բաժին պատասխանատվությունը ստանձնելու։

Ցավոք, պատերազմից երկու տարի անց էլ Արցախը շարունակում է ունենալ մեծ նվիրման կարիք՝ պատմական այս ծանր ժամանակաշրջանը հաղթահարելու համար։

Ի աջակցություն Արցախի պետք է ապրել Արցախում, աշխատել Արցախում, գնալ Արցախ, աշխատել Արցախի համար…
Ռուբեն Վարդանյանի առաջարկով ժամանակավորապես տեղափոխվել եմ Արցախ՝ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու հանուն Արցախի։

Իմ գործունեության հիմնական հատվածն անցնելու է Արցախում՝ որպես պետական նախարարի խորհրդական։ Վստահ եմ՝ մեզ հաջողվելու է ամրապնդել Արցախի հայկականությունը, արցախցու՝ իր հողում ապրելու հավերժականությունը։

Այլևս ոչ մեկ, ոչ մի տեղ չպետք է կասկածի տակ դնի այս ճշմարտությունները։ Արցախը կա և մնալու է հայկական»։




Լրահոս