Իրաքն ու Ռուսաստանը պատրաստվում են միջուկային համագործակցության հուշագիր ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան և Բաղդադը պատրաստվում են համագործակցության հուշագիր ստորագրել խաղաղ կիրառման նպատակներով միջուկային տեխնոլոգիաների շուրջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին ՌԻԱ Նովոստիի թղթակցին տված հարցազրույցում ասել է Իրաքում ՌԴ դեսպանատան տնտեսական խորհրդական Իլյա Լոբովը։

«Նախապատրաստական աշխատանքներ են տարվում խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման համար»,- ասել է դիվանագետը՝ նշելով, որ կողմերը քննարկում են նաև կրթության ոլորտում համագործակցությունը:

Նրա խոսքով, Իրաքը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսական միջուկային էներգիայի նկատմամբ: Կողմերը 1975 թվականին ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում վերսկսել են բանակցային գործընթացը՝ այս ոլորտում գործընկերություն հաստատելու համար։




Լրահոս