Որոշ բժշկական ծառայությունների գներ կվերանայվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության բնագավառին 2023 թ. պետբյուջեի նախագծով կհատկացվի 146 մլրդ 373 մլն դրամ: Ընթացիկ տարվա գումարի չափը 141 մլրդ 415 մլն դրամ է: 2021 թ. փաստացի ծախսերը կազմել են 157 մլրդ դրամ, որը պայմանավորված է եղել համավարակով: 2023 թ. կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղվող ծախսերի համար պետբյուջեից կհատկացվի 5 մլրդ դրամ:

Կառավարությունն առաջիկա 5 տարում նախատեսում է իրականացնել առնվազն 50 բժշկական կենտրոնի կառուցում, վերակառուցում եւ ամբողջական վերազինում: 2023 թ. այդ ծրագիրը կշարունակվի: Եկող տարի կվերանայվեն նաեւ որոշ բժշկական ծառայությունների գներ. որոշ ծառայությունների գներ հնարավոր է աճեն, որոշ ծառայությունների դեպքում էլ կլինի գնիջեցում:

Համաշխարհային բանկի ծրագրերով 2023 թ. ապրիլին շահագործման կհանձնվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 69 մահճակալով բժշկական կենտրոնը, իսկ Եղեգնաձորի 36 մահճակալով ԲԿ-ն կշահագործվի 2023 թ. աշնանը: Վերակառուցվելու է նաեւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքը:

Ն.Հ.




Լրահոս