6-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 6-ամյա տղային վրաերթի էր ենթարկել «Մերսեդես» մակնիշի 57-ամյա վարորդը: Նա ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 20.30-ին Երևանի Չեխովի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս