
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի չեմպիոն Նովակ Ջոկովիչը 74-րդ անգամ հանդես կգա «Մասթերս» շարքի մրցաշարերի կիսաեզրափակիչում։ Սերբ թենիսիստն այս ցուցանիշով զիջում է միայն իսպանացի Ռաֆայել Նադալին, որը 76 անգամ է հասել այս շարքի մրցաշարերի կիսաեզրափակիչ, հաղորդում է ATP-ն։
Փարիզի «Մասթերսի» քառորդ եզրափակիչում Նովակ Ջոկովիչը 6:0, 6:3 հաշվով պարտության է մատնել իտալացի Լորենցո Մուզետիին։ Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում Ջոկովիչը հաղթել էր Կարեն Խաչանովին:
Կիսաեզրափակիչում Ջոկովիչի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը։