Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում մեկնարկել են առանձին գործիքների եզրափակիչները:
Ինչպես փոխանցում է Armsport.com-ը՝ Հայաստանի ներկայացուցիչ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, մասնակցելով նժույգ թափեր վարժությանը, կրկին նվաճեց մրցաշարի բրոնզե մեդալը։
Հիշեցնենք՝ Մերդինյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում օգոստոսին կայացած Եվրոպայի առաջնությանը նժույգ թափեր վարժությունում դարձել էր հաղթող՝ երկրորդ անգամ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը։