ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան աշխատավարձ են ստանում տարբեր երկրների ղեկավարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է, թե որքան աշխատավարձ են ստանում եւ ինչ եկամուտ ունեն տարբեր երկրների ղեկավարները:

Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2021 թվականի տարեկան հայտարարագիրը: Որպես աշխատավարձ նշել է 11 մլն 931 հզր դրամ, վարկային գծով փոխառություն ունի 1 մլն 259 հզր դրամ։ Նիկոլ Փաշինյանը շարժական ու անշարժ գույք չունի, բնակության վայրը՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ։

Ռուսաստան

2021 թվականի համար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարագրել է 10.2 մլն ռուբլի եկամուտ: Համաձայն տվյալների, որոնք հրապարակվել են Կրեմլի կայքում, նախագահն ունի 77 քառ. կմ տարածքով բնակարան, ավտոտնակ՝ 18 քառ. մետր, ինչպես նաեւ Gaz M21 մակնիշի ավտոմեքենա, մեկ Նիվա եւ Սկիֆ: Միեւնույն ժամանակ նա ունի նաեւ 153.7 քառ. կմ տարածքով բնակարան՝ 18 քառ. մետր ավտոտնակով: 2020 թվականին ՌԴ նախագահը վաստակել էր 10 մլն ռուբլի, այսինքն 208 հազար ռուբլիով պակաս:

ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ իր կին Ջիլլին միասին 2021 թվականի համար վաստակել են 610 հազար դոլարից ավելի եկամուտ: Նրանք նաեւ հարկեր են վճարել 150 հազար դոլարի չափով: Համաձայն փաստաթղթերի, Ջո եւ Ջիլ Բայդենները նաեւ 17.4 հազար դոլար են տրամադրել բարեգործության՚

Ֆրանսիա

Նախորդ տարվա դեկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ է ներկայացրել տվյալներ իր ունեցվածքի մասին: Նրա եկամուտը 1 մլն եվրոյից ավելի է կազմել: 196 հազար եվրո աշխատավարձից բացի նա նաեւ վեց հազար եվրո է ստացել անշարժ գույքի գների բարձրացման եւ իր գրքի վաճառքի արդյունքում:  Հայտարարագրի համաձայն, նա նաեւ չունի անշարժ կամ շարժական գույք, իսկ տունը կնոջ անունով է:

Բելառուս 

Հայտարարագրի համաձայն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամսական ստանում է 4500 դոլարի եկամուտ: Միեւնույն ժամանակ նա մշտապես հայտարարել է, թե գտնվում է պետության հոգածության ներքու եւ չունի շարժական կամ անշարժ գույք:




Լրահոս