Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 2-ին, ժամը 02.10-ին, Չելյաբինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 59-ամյա Սամվել Հ.-ն, որը հունիսի 7-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: