
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցիալական ցանցի իր էջում գրում է.
Բժշկական գիտությունների դոկտոր Միքայել Նարիմանյանի ձերբակալությունը Հայաստանում արդեն արմատավորված ընտրովի արդարադատության կոնկրետ դրսևորում է:
70 ամյա պատվարժան բժշկին շաբաթ օրով ձերբակալելը մի հին գործի շրջանակներում, խիստ կասկածահարույց է: Աներկբա է, որ ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, հանրահայտ թոքաբան Նարիմանյանը պետք է ազատության մեջ լինի, քանի որ նրա հիվանդները ունեն բժշկի կարիքը: