ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կանցկացնի ավանդական օպերատիվ հանդիպում ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Խոսքը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ ամենշաբաթյա օպերատիվ հանդիպման մասին է»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Պուտինը պարբերաբար օպերատիվ հանդիպումներ է ունենում Անվտանգության խորհրդում։ Նախորդ նման միջոցառումը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին։