Վանում զոհերի թիվը մի քանի անգամ գերազանցում է պաշտոնական տվյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 23-ի երկրաշարժի ժամանակ Վանում հայկական
պատվիրակության անդամներ չեն եղել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին
ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը։ Նրանք գնացել էին Արևմտյան Հայաստան՝
հոկտեմբերի 22-ին մասնակցելու Ս. Կիրակոսի եկեղեցու բացման և օծման արարողությանը,
իսկ հաջորդ օրն ուղևորվել էին Մուշ ու Սասուն, և ճանապարհին արդեն սկսել էին
ստանալ բազմաթիվ զանգեր։ “Երևանից զանգում էին, հարցնում՝որտեղ ենք։ Ասում
էին, որ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Բարեբախտաբար ոչ մի հայ, բացահայտ հայերի
մասին է խոսքը, Վանում չի եղել
“,- ասաց պատգամավորը՝
հավելելով, որ իրենց ունեցած հավաստի տվյալների համաձայն Վանում ավերածությունների
ծավալն ու զոհերի թիվը մի քանի անգամ գերազանցում է Թուրքիայի կառավարության
կողմից տրամադրվող պաշտոնական տվյալները։ Պատգամավորը նշեց, որ իրենք իրենց
օգնությունն են առաջարկել Վանի քաղաքապետին, որի հետ երկրաշարժից 2 օր առաջ ջերմ
հանդիպում են ունեցել. “Մենք խնդրեցինք նրան փոխանցել, որ մենք 47 հոգի ենք,
և եթե մեզ տան 47 բահ, այդքանով իսկ արդեն պատրաստ ենք օգնել
“։ Բանախոսը նշեց, որ իրենց շնորհակալություն են
հայտնել, սակայն օգնությունից հրաժարվել են. “Ամեն րոպե, ամեն ժամ իրավիճակը
փոխվում է։ Հուսով ենք՝ շուտ կհասկանան, որ հումանիտար օգնությունը
քաղաքականության հետ կապ չունի։ Դա մարդկային կյանքերի փրկության հարց է
“։




Լրահոս