ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոցապնախարարությունում կադրերի պակաս է. որ բաժիններն են մնացել առանց պետի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում կան պետական կառույցներ, որոնք աշխատակիցների եւ կադրերի պակաս ունեն: ArmLur.am-ը նոր շարքի շրջանակներում կփորձի ներկայացնել, թե ինչ է կատարվում նախարարություններում: Օրինակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի աշխատակազմում թափուր են նախարարի երկու խորհրդականների պաշտոնները: Նախարարության աշխատակազմում եւս թափուր հաստիքներ կան:

Եվ այսպես, նախարարության Ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության չորս հաստիքներից երկուսի ղեկավարները բացակայում են: Վարչությունը չունի Ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի եւ Ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետեր: Համենայնդեպս, այդ մասին են վկայում Աշխատանքի եւ սոցիալական կայքում տեղադրված պաշտոնական տվյալները:

Ամփոփ վերլուծությունների, մոնիթորինգի եւ գնահատման վարչությունը չունի Ամփոփ վերլուծությունների բաժնի պետ, Ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչությունն էլ՝ Հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ: Պետ չունի նաեւ Գնումների համակարգի բաժինը:

Հավելենք, որ Նարեկ Մկրտչյանը 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո նշանակված չորրորդ նախարարն է: Մինչ այդ այս պաշտոնները զբաղեցրել են Մանե Թանդիլյանը, Զարուհի Բաթոյանը եւ Մեսրոպ Առաքելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս