
ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։ ԲԴԽ կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ դատական նիստը նշանակվել է այսօր՝ նոյեմբերի 7-ին։
Պարզվում է դատավոր Ստեփանյանին եւս ցանկանում են պատասխանատվության ենթակել՝ դատավարական ժամկետները խախտելու համար, որպիսի խախտում վերագրվում էր նաեւ դատավորներ Աննա Փիլոսյանին, Վահե Միսակյանին։ Ընդ որում, վերջիններս՝ թե՛ Փիլոսյանը, թե՛ Միսակյանը հենց ԲԴԽ-ում որպես դատավարական ժամկետների չպահպանման պատճառ մատնանշել էին հենց դատարանների գերծանրաբեռնվածության հարցը։
Քնար Մանուկյան