ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտաքին հետախուզության ծառայության պետը հաշվետու կլինի վարչապետին. նախագիծը պատրաստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունը նախագիծ է ներկայացրել քննարկման, որով առաջարկում է ստեղծել  հետախուզական գործունեություն իրականացնող առանձին մարմին (ծառայություն)` վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակով:

Հիմնավորման մեջ նշվում է, թե ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով ամրագրված է արտաքին հետախուզական ծառայություն ունենալու հրամայականը:  Միեւնույն ժամանակ նշվում է, որ  Հայաստանն ունի նոր որակի Հետախուզություն ունենալու և սեփական հետախուզական դպրոցը ձևավորելու հրամայական՝ հետախուզական գործունեության անընդհատության և ոլորտի բարելավման ապահովման նպատակով: Հետախուզության առանձին կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ առայժմ չունի առանձին հետախուզական ծառայություն:

Ընդ որում, Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը: Ծառայության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչապետին:

Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) ծառայության բարձրագույն պաշտոններ.
2) ծառայության գլխավոր պաշտոններ.
3) ծառայության ավագ պաշտոններ.
4) ծառայության միջին պաշտոններ.
5) ծառայության կրտսեր պաշտոններ:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս