
Մեզ մոտ կրակոցների ձայներ չեն լսվել, հնարավոր է, որ դիրքերի ուղղությամբ լինեն, բայց գյուղում չենք լսել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասացին Գեղարքունիքի մարզի Կուտական եւ Կութ վարչական շրջանների ղեկավարներ՝ Գրիգորի Ավագյանն ու Մակիչ Թովմասյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Լիդա Եղիազարյան