ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետի առանձնատան մոտ 47-ամյա տղամարդու ինքնահրկիզման դեպքից: Թե ինչ անձնական խնդիրներ է ունեցել նա: Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրապահները պարզել են, որ նա շատ պարտքեր է ունեցել, ավելին այդ պարտքերի արդյունքում նրա մեքենայի նկատմամբ հայտարարված է եղել հետախուզում, որից հետո մեքենան հայտնաբերել են եւ առգրավվել են նրա ձեռքից: Այս ամենի արդյունքում նրա կինը թողել հեռացել է նրանից, եւ նա տևական ժամանակ իրավիճակից ելնելով պարբերաբար խմել է եւ որոշել է դիմել այս քայլին:
Նշենք, որ Հ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2022 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 23:25-ին, ՀՀ ԱՆ այրվածքաբանության ազգային կենտրոնից, ըստ որի՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկից շտապօգնության խումբը 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Ջրաշեն գյուղի 47-ամյա բնակչին:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է պլաստմասե տարա, ինչպես նաև վերնազգեստ և կիսահրկիզված հագուստ: Նշանակվել են դատանյութագիտական, հրդեհատեխնիկական և մատնադրոշմային փորձաքննություններ:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 21:15-ի սահմաններում, Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Կառավարական կեցավայրի դարպասների դիմաց, 47-ամյա տղամարդն անձնական խնդիրների պատճառով, ինքնահրկիզման եղանակով, փորձել է ինքնասպան լինել:
Ավելի ուշ Հարկադիր կատարման ծառայությունը յաս առնչությամբ պարզաբանում տարածեց.
«Հարկ ենք համարում պարզաբանել, որ քաղաքացի Ազիզ Ու․-ի նկատմամբ դեռևս 2013 թվականից Ծառայությունում առկա են տարբեր պահանջատերերի՝ ապահովագրական ընկերության, ՃՈ, համատիրություն օգտին հարուցված կատարողական վարույթներ, ընդհանուր պարտավորությունը կազմում է ավելի քան 2 մլն․ դրամ։
Կատարողական գործողությունները, այդ թվում նաև ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելը, պայմանավորված է եղել հիշյալ պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ազիզ Ու․-ն տեղեկացված եղել է իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթների մասին։
Ցավում ենք արձանագրված դեպքի համար և շուտափույթ ապաքինում ենք մաղթում քաղաքացի Ազիզ Ու․-ին»:
Քնար Մանուկյան