ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Էրեբունիում ավտոտնակում ինքնասպան եղած 22-ամյա երիտասարդի դեպքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ինքնասպան եղած երիտասարդը՝ Նարեկ Իսրայելյանը, Էրեբունիում հայտնի թաղային հեղինակություն համարվող Պիստ Արմենի՝ Արմեն Իսրայելյանի որդին է:
Ինչպես հայտնի է նոյեմբերի 4-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ավանեսովի փողոցի տներից մեկը, որտեղ ավտոտնակում հայտնաբերել է երիտասարդ տղայի դի, գրել էր shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան ավտոտնակի էլեկտրական դարպասի ամրակներից մալուխով կախված վիճակում հայտնաբերել են 22-ամյա Նարեկ Ի․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Նարեկ Ի․-ն ինքնասպանություն է գործել։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Պիստ Արմենը ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի սանիկն է:
Արդյունքում, մեզ հայտնի դարձավ, որ որևէ մեկը երիտասարդ տղային չի դրդել կամ հասցրել այդ քայլին: Այլ նախաքննական մարմինը արդեն ունի տվյալներ, որ երիտասարդ տղան ունեցել է լուրջ առողջական խնդիրներ եւ այդ իրավիճակից ելնելով՝ որոշել է վերջ տալ իր կյանքին:
Ք.Մ.