
Ռուսաստանն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը շեշտադրվել է Հայաստանի և Ադրբեջանի ՝ խնդիրները բացառապես քաղաքական-դիվանագիտական, խաղաղ ճանապարհով լուծելու մտադրությունը: «Դրա համար մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ վտանգավոր գործողություններից և քայլերից, որոնք կարող են լարվածության հանգեցնել շփման գծում»,-ասել է Պեսկովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների մասին հաղորդումներին: