Հայաստանում այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով գրանցվել է անշարժ գույքի 53 278 գործարք։
Ընդհանուր առմամբ իրականացված գործարքներն այս տարվա երրորդ եռամսյակի կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել են 2,7 տոկոսով: Հիմնականում գործարքները վերաբերել են օտարմանը՝ առքուվաճառքի թվերը նվազել են 15 տոկոսով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ամենաշատ գործարքները կատարվել Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, իսկ ամենաքիչը՝ Նուբարաշենում: Իսկ Հանրապետության մասշտաբով ամենաքիչ գործարքները եղել են Վայոց ձորի մարզում։
Սակայն անշարժ գույքի քառակուսի մետրի գները շարունակում են աճել: Այն այժմ ունի հետեւյալ տեսքը.
Կենտրոն-աճել է 17,1 տոկոսով, կազմել 746 000 դրամ
Արաբկիր-աճել է 14,7 տոկոսով, կազմել 530 500 դրամ
Քանաքեռ-Զեյթուն-աճել է 17,6 տոկոսով, կազմել 387 400 դրամ
Նոր-Նորք-աճել է 8,5 տոկոսով, կազմել 331 000 դրամ
Էրեբունի-աճել է 17,3 տոկոսով, կազմել 343 800 դրամ
Շենգավիթ-աճել է 10,1 տոկոսով, կազմել 341 400 դրամ
Դավթաշեն-աճել է 19,6 տոկոսով, կազմել 391 000 դրամ
Աջափնյակ-աճել է 14,2 տոկոսով, կազմել է 362 600 դրամ
Մալաթիա-Սեբաստիա-աճել է 15 տոկոսով, կազմել է 339 000 դրամ
Ավան-աճել է 13,4 տոկոսով, կազմել է 337 700 դրամ
Նուբարաշեն-աճել է 13,4 տոկոսով, կազմել է 205 400 դրամ
Բացի վաճառքից եւ գնումից, վարձակալության գործարքների թիվը եւս ավելացել է եւ կրկին ամենաշատ գործարքները կատարվել են Երևանում, հիմնականում Կենտրոնում, Ավանում ու Շենգավիթում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.