Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին՝ պաշտոնում վերընտրվելու առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Անա Բռնաբիչին՝ պաշտոնում վերընտրվելու առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում՝ ի նպաստ Սերբիայի Հանրապետության բարգավաճման, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերի բարձրացման։

Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը, որոնք մշտապես աչքի են ընկել իրենց առանձնահատուկ ջերմությամբ և երկու ժողովուրդների միջև փոխադարձ համակրանքով:

Առավել քան համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Սերբիայի միջև բազմաբնույթ հարաբերություններն այսուհետ ևս վերընթաց կզարգանան՝ ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ Հայաստան այցելելու իմ հրավերը՝ Ձեզ համար ընդունելի ժամանակահատվածում։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:




Լրահոս