
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի (COP27) բացման պաշտոնական արարողությանը։
Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։
Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում ընթացող համաժողովի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես կգա ելույթով: