Ուկրաինային արդեն ավելի քան 22 մլրդ եվրո Է հատկացվել ԵՄ-ի գծով. Եվրամիությունը կշարունակի Կիեւին աջակցություն ցուցաբերել բոլոր հնարավոր միջոցներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը գրել Է G7-ի պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդակցության արդյունքներին նվիրված ամփոփագրի իր բլոգում, որն անցած շաբաթ տեղի Է ունեցել գերմանական Մյունսթերում:
«Մեր անդամ պետությունների հետ միասին ԵՄ-ն ավելի քան 19 մլրդ եվրո Է մոբիլիզացրել Ուկրաինայի տնտեսական, սոցիալական եւ ֆինանսական կայունության համար եւ 3,1 մլրդ եվրո՝ որպես ռազմական աջակցություն: Մեր օգնությունը նաեւ ներառում Է տեխնիկական աջակցություն Էներգետիկական ենթակառուցվածքի վերանորոգման եւ ԷլեկտրաԷներգիայի լրացուցիչ մշակման ապահովման համար: Մենք նաեւ կմեծացնենք մեր հումանիտար օգնությունը, որն Էլ ավելի հրատապ Է դարձել վերահաս ձմռան կապակցությամբ»,-Բորելը հաղորդել Է երկուշաբթի օրը հրապարակված հոդվածում:
Նրա խոսքով՝ «Ուկրաինայի տնտեսությունը գործուն վիճակում պահելը մնում Է հանգուցային խնդիր»:
Նա հիշեցրել Է Եվրահանձնաժողովի՝ ավելի վաղ հնչեցրած խոստումը՝ մինչեւ18 մլրդ եվրո ընդհանուր գումարի ամսական մինչեւ 1,5 մլրդ եվրոյի չափով ֆինանսական փաթեթի հատկացումը, «որպեսզի զգալիորեն ծածկի 2023 թվականի ֆինանսավորման Ուկրաինայի կարիքները»:
«Մենք նաեւ քննարկել ենք աշխարհում Ուկրաինայի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն ապահովելու կարեւորությունը եւ լիովին աջակցել սեւծովյան հացահատիկային նախաձեռնությանը Ռուսաստանի մասնակցությունը վերսկսելու ՄԱԿ-ի ջանքերը: Չափազանց կարեւոր Է, որպեսզի համաձայնագիրը երկարացվի նոյեմբերի 19-ից հետո»,-ընդգծել Է արտաքին գործերի գծով ԵՄ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: