
Ամերիկայի Ջորջիա նահանգի քիմիական գործարանում պայթյուններ են որոտացել և ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով իշխանություններն ստիպված են եղել էվակուացնել գործարանն ու տարհանել հարակից տարածքի բնակիչներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Գլին շրջանի խորհուրդը:
Հրդեհը հաջողվել է տեղայնացնել, սակայն փրկարար ծառայությունները մտահոգված են քամու ուղղության հնարավոր փոփոխությամբ։ Կրակը մարելիս թեթև վիրավորում է ստացել հրշեջներից մեկը:
Իշխանությունները հայտնել են, որ սպասում են տեղայնացված հրդեհի ինքն իրեն մարելուն: