Ուկրաինական հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ. Մակրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այն կարծիքին է, որ ուկրաինական հակամարտությունը պետք Է լուծվի միայն բանակցությունների ճանապարհով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Առաջվա պես համոզված եմ, որ որոշակի պահի հարկավոր կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,-հայտարարել Է Մակրոնը՝ նոյեմբերի 7-ին հանդես գալով Շարմ Էշ Շեյխում (Եգիպտոս) տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որտեղ նա մասնակցում Է COP27-ին՝ կլիմային նվիրված ՄԱԿ-ի համաշխարհային խորհրդաժողովին:

Այդ պահը, կարծում Է նախագահը, կորոշի Ուկրաինան: Դրա հետ մեկտեղ Մակրոնը հաստատել Է Ֆրանսիայի կողմից Ուկրաինային աջակցությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս