ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լոռու և Շիրակի մարզերում բնակչության թիվը նվազել է, մյուս վայրերում՝ ավելացել. նոր տվյալներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բնակչությունն ավելացել է:

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 970 հազար 600 մարդ, այդ թվում՝ քաղաքայինը՝ 1 մլն 895 հազար 100 մարդ, եւ գյուղականը՝ 1 մլն 75 հազար 500 մարդ: Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 1-ին մեր հանրապետությունում մշտական բնակչության թվաքանակը կազմել էր 2 մլն 967 հազար 100 մարդ։ Այսինքն, մեկ տարվա ընթացքում մշտական բնակչության թվաքանակը 3500-ով ավելացել է։ Իսկ Երեւանում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում 300-ով է ավելացել:

Օրինակ, այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Երեւանում բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 96 հազար 400, նախորդ տարվա 1 մլն 96 հազար 100-ի դիմաց։

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ որոշ մարզերում, բնակչության թվաքանակն ավելացել է՝ տարբեր տեղաշարժերի հաշվին։ Օրինակ՝ Արմավիրի մարզում 2021թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 264 հազար 800, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 265 հազար 900 մարդ: Արարատի մարզում եւս բնակչության թվաքանակն ավելացել է՝ 257 հազար 500-ից հասնելով 258 հազար 200-ի: Արագածոտնի մարզում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը 124 հազար 700-ից դարձել է 125 հազար 300 մարդ:

Ի դեպ, Գեղարքունիքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է 900-ով:

Մյուս կողմից՝ բնակչության թվաքանակը նույնն է մնացել է Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի մարզերում։ Իսկ Շիրակի եւ Լոռու մարզերում բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է։ Լոռիում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը պակասել է 700-ով: Իսկ Շիրակի մարզում բնակչության թվաքանակը պակասել է 100-ով՝ 230 հազար 400-ից դառնալով 230 հազար 300:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս