Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարները նոյեմբերի 10-ին տեսակոնֆերանսի ռեժիմով կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին ՏԱՍՍ-ին հաղորդել Է ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը:
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական կոմիտեի նախագահ, Գլխավոր շտաբի պետ – Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ բանակի գեներալ Վալերի Գերասիմովի ղեկավարությամբ նիստին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանապետության զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը, ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Տախիր Խայրուլոեւը»,- հայտնել Է Շչեգրիկովիչը:
ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի մամուլի քարտուղարը հավելել Է, որ կողմերը կքննարկեն «ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները եւ դրանց հակազդման միջոցները, ՀԱՊԿ-ի խաղաղարար ներուժի զարգացումը, այդ թվում ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը միանալու առումով, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պետական (ռազմական) ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպման եւ ապահովման կատարելագործումը, մի շարք այլ հրատապ հարցեր»: