ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին նախարարի հրաժարականն ու հայ-ռուսական հարաբերությունները. Արմեն Գրիգորյանի մանիպուլյացիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մայիսից «Նիկոլ Փաշինյանը խաբել է» անվամբ շարք է սկսել, եւ ամեն օր օրաթերթի հերթական համարում ներկայացնում է վարչապետի՝ տարբեր ժամանակներում արված հայտարարություններն ու իրականությունը՝ ապացուցելով, որ նա տարբեր առիթներով մանիպուլացնում եւ խաբում է քաղաքացիներին:

Ի լրացումն այս շարքի, արդեն ArmLur.am լրատվական կայքում կսկսենք մեկ այլ շարք եւ կներկայացնենք արդեն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ պաշտոնյաների կողմից տարբեր ժամանակներում ասված կեղծ հայտարարությունները, քանի որ նման գործելաոճ ամեն դեպքում միայն վարչապետը չէ, որ ունի: Նման գործելաոճով աչքի են ընկել ոչ միայն կոնկրետ անձինք, այլ նաեւ գերատեսչությունները՝ պաշտոնական հաղորդագրությունների միջոցով:

2022 թվականի հունիսի 21-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին: Ի թիվս այլ հարցերի, հարցազրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ ՀՀ անվտանգության, Ադրբեջանում պահվող ռազմագերիների եւ Ակնայի ականապատ տարածքների քարտեզների թեմային:

«Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում: Երբ պարոն Այվազյանը (նկատի ունի ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին-խմբ.) հրաժարական տվեց, շատ արագ այդ հարցը լուծվեց: Եվ պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, այդ քարտեզները մենք չունենք: Եվ երբ պարոն Այվազյանը պաշտոնից հրաժարական տվեց, նաև հնարավորություն ստեղծվեց այս հարցը լուծելու»,- ասել է Արմեն Գրիգորյանը:

Դրանից հետո Արա Այվազյանը պատասխանեց Արմեն Գրիգորյանի հայտարարություններին` դրանք որակելով որպես զրպարտություն: Ապա նա ընդգծել էր, որ հրաժարականից մեկ շաբաթ առաջ այն ժամանակ դեռ կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանն արդյունավետ և դրական էր գնահատել արտաքին գործերի նախարարության աշխատանքը:

Մեկ այլ անգամ Արմեն Գրիգորյանը մանիպուլատիվ հայտարարություն էր արել ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ՝ 2021 թվականի ապրիլի 3-ին: «Տեխնոլոգիաների և ռազմավարությունների վերլուծության կենտրոնը («ՑԱՍՏ») հրապարակել է  ուսումնասիրություն, որում գնահատվել է Ռուսաստանի դաշնակիցների գործունեությունը: Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասով Հայաստանը ամենասկզբունքային և հուսալի պետություններից մեկն է», – ասել էր նա:

Սակայն Արմեն Գրիգորյանը մանիպուլացրել է «ՑԱՍՏ»-ի գնահատականը: Իրականում Հայաստանը բնութագրված է որպես «Միջին կարևորության և մեծ հավատարմություն» ունեցող երկիր, եւ հավելում են . «Հարաբերությունների և դաշինքի հետագա շարունակական զարգացումը մեծ հաշվով այսուհետ կախված է Հայաստանի նոր ղեկավարության քայլերից և որդեգրած քաղաքականությունից»: Այսինքն, նրա խոսքերում մանիպուլյացիա է առկա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս