
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ԱԺ 334 դահլիճում տեղի է ունենում քննարկում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով:
Հանդիպմանը մասնակցելու են մոտ մեկ տասնյակ դատավորներ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից, ՀՀ վարչական դատարանից, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանից, ՀՀ մարզային դատարաններից, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ: Հրավիրյալների ցանկում են նաեւ դատաիրավական համակարգի այլ պետական մարմինների ներկայացուցիչներ, պատգամավորներ ԱԺ բոլոր խմբակցություններից:
Մանրամասները՝ տեսանյութում