Նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ գրառում էր եղել։
Ոստիկանությունն իրականացրել է ստուգողական գործողություններ և հրապարակման հիման վրա ոտիկանության Կումայրիի բաժնում կազմված փաստաթղթերը ուղարկվել է նախաքննական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար։
Նոյեմբերի 7-ին փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելի վաղ ArmLur.am-ը անդրադարձել էր թեմային՝ գրելով, որ տեսանյութում երեւում է, թե ինչպես է Գյումրիում հայտնի ֆայտոնի ձին ուժասպառ եղել եւ արնաքամ վիճակում չի կարողանում քայլել: